«Լոռի»-«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

Լոռի Նոա

 Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի «Լոռի»-«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։

Վանաձոր քաղաքի ակադեմիայի մարզադաշտում սեփական հարկի տակ գոլեր իրացրին պորտուգալացի պաշտպան Դիոգու Կոելյուն ու արգենտինացի հարձակվող Ագուստին Մասիերոն։ «Նոա»-ի կազմում հաշիվը հավասարեցրին մոլդովացի հարձակվող Դանու Սպետարուն եւ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը։

19-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Շիրակ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» հանդիպումները: