6 ամիս դաս անենք, 6 ամիս՝ արձակուրդ․ աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 7, 24News

Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ.

«Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս դիմումը։ Անպայման կքննարկենք, բայց ոչինչ չեմ խոստանում»:

Thumbnail