ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սամվել Բաբայանին՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ.
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»: