Անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

.

Երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն: