Մշտադիտարկվել են խախտումներ թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները, տրանսպորտները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

մշտադիտարկումներ

«Մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները»: Այս մասին հայտնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

«Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կրկնակի այց են իրականացրել Սասունցի Դավիթ կայարան։ Նախորդ այցի ժամանակ կայարանում հայտնաբերվել էին խախտումներ։ Բոլոր թերությունները տնօրենության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ, բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: