Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցի արտահերթին․ ՀՀԿ-ն կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀԿ-ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Աժ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի հնարավորությունները, Բաբլոյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում, բայց գիտեմ, որ Հանրապետականը ունի մարդկային և մասնագիտական լուրջ պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-ասել է ԱԺ փոխնախագահը, ապա հավելել է. «Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչո՞ւ նման հնարավորություն չտալ»։

Դիտարկմանը՝ կարո՞ղ է կուսակցությունն ինքնամաքրվել ու վերափոխվել, ԱԺ նախագահն ասել է․ «Դուք նշեցիք Վիգեն Սարգսյանի անունը, օրինակ, իր դեպքում մենք ի՞նչ թերություն ենք տեսնում, այդ մարդը դրական կերպար ունի, կրթված է»։ 

Արա Բաբլոյանը նաև հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ որդին չեն պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։