ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Առողջապահության համախարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1988-ին մայիսի 31-ը հայտարարեց առանց ծխախոտի համաշխարհային օր (World No Tobacco Day), որն այսօր ՄԱԿ-ի համաշխարհային եւ միջազգային օրերի ցանկում է։
ԱՀԿ տվյալներով՝ «ծխախոտային համաճարակից» ամեն տարի աշխարհում մահանում է մոտ 7 միլիոն մարդ (որոնցից 800 000-ը ծխող չեն հանդիսանում, բայց մահանում են ծխախոտի երկրորդային ծխից )։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում 2030-ին այդ թիվը կհասնի 8 միլիոնի։