Հայաստանում կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 69 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 9282 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 69 մարդ, շարունակում է բուժվել 5715-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3386 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 131 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 50-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58 հազար 65 քաղաքացի: