Կապանում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան 2 մ սահել դեպի ձորը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Մայիսի 30-ին, ժամը 22:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված․1993թ․), որտեղ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ․ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։