Վրաստանում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 26-ով, առողջացածներինը՝ 5-ով: Այս մասին հայտնում  է kvira.ge կայքը՝ հղում անելով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայային:։

«Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 26-ով, առողջացածներինը՝ 5-ով: Այս պահին Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 783 դեպք է գրանցվել, 605 մարդ էլ առողջացել է: Չնայած գրանցվող դեպքերին, առողջացածների թիվը շարունակում է 77%-ից բարձր մնալ»,-ասել է Էզուգբայան: