Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 9268 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Ռուսաստանում վերջին օրում կորոնավիրուսի 9268 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքերի մեծ մասը գրանցվել են Մոսկվայում` 2595, Մոսկվայի մարզում՝ 757, Սանկտ Պետերբուրգում` 369 և Նիժնի Նովգորոդի մարզում` 301 դեպք:

Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 138 մարդ:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 405․843 դեպք, մահացել է 4693 մարդ, առողջացել է շուրջ 171․000 մարդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս