Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Մայիսի 31-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։