Նախարարներից ևս մեկը կհայտնվի ՔՊ ցուցակում․ Արսեն Թորոսյանը՝ ռեյտինգային թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ցուցակով՝ որպես ռեյտինգային թեկնածու: Թորոսյանն այս մասին հայտնել է ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Ես առաջադրվելու եմ Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն և Նուրբարաշեն վարչական շրջաններում: Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը, կարծում եմ, դժվար չի լինի ինձ համար»,-ասել է Թորոսյանը և հավելել՝ ընտրապայքարի մեջ է մտնելու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար, և միայն ԱԺ արտահերթից հետո կորոշի՝ կլինի ԱԺ-ո՞ւմ, թե՞ նախարարի պաշտոնում:

Արսեն Թորոսյանը նաև հայտարարել է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը տեղ չեն ունենալու այս ընտրություններում: Նա նաև բացառել է բժշկական անձնակազմի ռեսուրսի օգտագործման մեթոդով ձայներ ստանալու հնարավորությունը: