Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող:

Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների համար գործում է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: Թռիչքները կոմերցիոն են: Տեղեկատվության և մանրամասների համար կարող եք զանգահարել դեսպանության թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներին. +12023191976, +12026749348