Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

կորոնավիրուս

Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

«Այսպիսով, մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- ասված է մարզպետարանի էջում։