ԱԽ քարտուղար Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Ղարամյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

քաղաքական

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի  հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել ձեռքբերումները, մաղթել առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում ներբերումները շարունակելու ակնկալիքներով։