ԱՄՆ-ում ընթացքող բողոքի ցույցերի ժամանակ մոտ 4100 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

ցույց

«The Associated Press» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ իշխանությունը վերջին մի քանի օրերին ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել է մոտ 4100 մարդու: Նրանց առաջադրվել է դիակապտության, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու մեղադրանքներ:

Ըստ աղբյուրի՝ տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել: Դրանցից առավել խոշորներն են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Ատլանտան, Դենվերը և Սիեթլը: Իրավապահների թվում ներգրավված է մոտ 5 հազար մարտիկ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել այն բանից հետո, երբ ոստիկանի կոպիտ պահվածքի հետևանքով Մինեապոլիս քաղաքում մահացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Սա բերել է զանգվածային բողոքի ակցիաների ԱՄՆ մի շարք քաղաքներում, որոնք վերաճել են բախումների իրավապահ ուժերի հետ: