Նիկոլ Փաշինյանի և ամբողջ ընտանիքի թեստերը դրական են. նրանք կորոնավիրուսով են վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այդ մասին նա քիչ առաջ հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի թեստը իմ դրական է, որևէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ ունեի, որոշեցի թեստավորվել, թեստը դրական դուրս  եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կլորոնավիրուսով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ ջերմաչափվել է:

Վարչապետը նաև նշել է, որ կռահում է՝ որտեղից կարող էր վարակված լինել:

«Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Մի դեպք եմ արձանագրել, տպավորություն ունեմ՝ այդ դեպքի հետ է կապված»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս