Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

1

Փաստաբան Կարեն Մելջլումյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Փաստաբանի գրառումը՝ ստորև․

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերմաչափում ես՝ 37+։

Դեղեր, վիտամիններ... Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID-19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր... Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները...

Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։

Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վայրում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե, արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։

Առո՛ղջ եղեք»։