ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News
Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 9492 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 16 մարդ, շարունակում է բուժվել 5896-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3402 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 139 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 55-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58 հազար 668 քաղաքացի: