Քայլերն են ձեռնարկվելու ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը. Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News 

Մակունց

Բոլոր օրերնքները պետք է միտված լինեն ծառայել ՀՀ քաղաքացուն և նրա անհատական հանրային անվտանգությանը: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն այն մասին է, որ համավարակով պայմանավորված՝ պարզապես հնարավոր չէ անցկացնել հանրաքվե և վտանգել մեր քաղաքացիների կյանքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը հավելել է, որ նախագծից հետո քայլեր են ձեռնարկվելու Սահմանադրական դատարանը 2015 թվականի սահամանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: