Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել քաղաքացու ընդունելության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

սիրիայում.հհ դեսպանություն

Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 1-ից դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ բացառությամբ քաղաքացիության գործերի (դիվանագիտական փոստ ուղարկելու անհնարինության պատճառով):

Մուտքը հյուպատոսական բաժին միայն նախնական ժամադրությամբ: Դիմակի առկայությունը պարտադիր է: