Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրա ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ:

Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք: