ԽՍՀՄ-ում կաթողիկոսին ուղեկցող մեքենա էին տալիս, իսկ հիմա հարձակվում են. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին կաթողիկոսին ուղեկցող մեքենա էին տրամադրում, իսկ հիմա հարձակվում են նրա վրա։ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ նոյեմբերի 7-ին, նման նկատառում արեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պետությունը պետք է պաշտպանի։

«Խնդիրը գոյություն ունի, հիշենք թեկուզ Գնդեվանքի դեպքը, երբ հարձակվեցին կաթողիկոսի վրա։ Սա անձի խնդիր չէ, այլ քաղաքական մոտեցման հարց է։ Անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ կաթողիկսին ուղեկցող մեքենա կար»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է օրենսդրական մոտեցում ցուցաբերել։