Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀԷՑ-ի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ: Քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանը: