«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով․ ՏՄՊՊՀ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվել է  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանդեպ կիրառել 20 միլիոն դրամի չափով տուգանք: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունը։ Ըստ պարզաբանման՝

«Արազեն» հայ-գերմանական ՀՁ  ընկերությունը «Վեոլիա  Ջրի» պատճառով  հայտնվել է ոչ  մրցակցային  իրավիճակումվերջինս դադարեցրել է արտադրությունը։

ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և այս պահին դադարեցրել է արտադրությունը: Ըստ «Արազենի» դիմում-բողոքի՝  «Վեոլիա Ջուր»-ն ունի մենաշնորհային դիրք: Վերջինս զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ՝ միայն մեկ տարվա ընթացքում ներկրելով ավելի քան 30 հազար ջրաչափ:

Գնման  գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, և «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների ևս, մասնավորապես՝  իրենց գործելու շուկայում: Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք ևս հնարավորություն կունենային առաջարկելու և իրացնելու իրենց արտադրանքը՝ ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: Նախկինում առանց որեւէ խնդրի, ընկերությունը  համագործակցել է «Երեւան ջուր» ՓԲ ընկերության հետ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է  կամայական  սկզբունքով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների  հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները, սակայն որևէ կոնկրետ չափորորշիչ չի ներկայացվել: Հանձնաժողովը պահանջել է նաև, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իրենց կողմից արտադրվող բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Վեոլիա Ջուրը», ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողն է, հեևապես պարտավոր է շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովել մրցակցային հավասար պայմաններ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերը ձեռք է բերե մինչև 3 անգամ թանկ գնովանարդյունավետ  ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ։

Համաձայն ուսումնասիրության՝ «Վեոլիա Ջրի» կողմից  ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գները: Այսպես, 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը, ըստ տեսակների, կազմել է 8 400 և 9 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից՝ հասնելով առավելագույնը  7 000 դրամի: Այս տարի ևս ընկերության ներմուծած DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից 7 600 դրամի սահմանում: Արդյունքում միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացվել է որպես ներդրումային ծախս:

Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը  դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ. ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից: Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջները, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբևիցե կասկածի տակ չի առնվել:

«Վեոլիա Ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տվյալ շուկայումգործող  տնտեսվարողների համար։

ՏՄՊՊՀ որոշմամբ ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծն օրենքի խախտում է: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով:  

Հարկ է ընդգծել մի էական հանգամանք ևս. «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել որակական նույն հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ,  ֆինանսական առումով  եղել է ոչ արդյունավետ ծախս, այն բացասաբար է անդրադարձել նաև վերջնական սպառողների վրա: