Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը՝ Երևանում․ հայ ոստիկանները բռնել են հանցագործին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 6-ին`ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղի 2 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատապարտված Մերաբ Կ.-ին։ Վերջինս 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՖՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով․ դրանք են՝ մասնակցություն չարագործների խմբավորման հանցագործություն նախապատրաստել, կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից գողացված իրեր թաքցնել, ինչպես նաև փողերի լվացում՝ աջակցելով հանցանքից գոյացած գումարների ներդրմանը, թաքցնելուն կամ փոխակերպելուն։