Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

Գախարիա Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ուղերձում ասված է.

«Թանկագին Նիկոլ,

ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:

Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:

Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:

Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»: