Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

կորոնա.բրազիլիա

Բրազիլիայում COVID-19-ով վարկվելու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը: РБК-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարության կայքը:

Կորոնավիրուսից Բրազիլիայում բուժվել է 206,5 հազար մարդ, ավելի քան 29 հազարը՝ մահացել: Վերջին մեկ օրում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 16,4 հազարով:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Բրազիլիան կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվով երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 1,8 մլն վարակակրով: