Ինչպե՞ս է ՀՀ ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ խոցել ադրբեջանական տեխնիկան. ՊՆ-ն չի մեկնաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ֆեյբուքյան էջերից մեկը՝ «Tactical News»-ը, տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Ադրբեջանական անօդաչույի խոցումը»:

«2020 թվականի ապրիլի 21-ին ОСА АКМ համակարգի միջոցով մեր տղաները խոցում է ադրբեջանական Orbiter 3 ԱԹՍ-ը»,-գրված է տեսանյութին կից:

Ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ համացանցում շրջանառվող տեսանյութում Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ են արձակողը հայկական ԶՈւ-ն է։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութը չի մեկնաբանել լուրը, սակայն ընդգծել է, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, միայն պատասխանում է հակառակորդի գործողություններին, և որ ցանկացած սադրանք ստանում է պատասխան։