«Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում». Աննա Հակոբյանը չի մասնակցում համերգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

քաղցկեղ

Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը:

«Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։
Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։
Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- գրառել է Աննա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի ամբողջ ընտանիքը վարակվել է կորովավիրուսով, որի պատճառով Աննա Հակոբյանը ևս չի կարողացել մասնակցել համերգին: