Պարտավորություն ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ.Միրզոյանը շնորհավորել է հունիս 1-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը.

«Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։

Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։

Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։ Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին։

Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը։ Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք։