ՊՆ 2-րդ զորամիավորումում կրակային պատրաստության գործնական պարապմունք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

ՊՆ

Կրակի վարման անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք` տարբեր տրամաչափի զենքերով:

Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: