ԱԺ արտահերթին մասնակցելու համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը նոյեմբերի 14-ն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյմեբրի 14-ը, ժամը 18.00-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Գրանցման համար պահանջվող փաստաթղթերը՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացիության և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքները, տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ոստիկանության պետի հանձնարարությամբ անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի, ժամը 10.00-ից 17.00-ն աշխատելու են հերթափոխով։