1-ին զորամիավորման N զորամասում, դաշտային պայմանում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ՀՀ.ՊՆ.միջոցառումներ

Անձնակազմի հանգիստն արդյունավետ կազմակերպելու նպատակով 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողների մասնակցությամբ դաշտային պայմաններում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ: Այդ մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 Զինծառայողներն իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում, ունկնդրել են դասախոսություններ միջանձնային հարաբերությունների, ծառայության արդյունավետ և անվտանգ կազմակերպման վերաբերյալ: