Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

հհ-վրաստան սահման

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ekhokavkaz-ի փոխանցմամբ, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեն հավելում է՝ առաջին հերթին զբոսաշրջիկները կունենան «կանաչ գոտու» երկրներից. զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ: Նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր: 

Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է հանձնի զբոսաշրջիկը նախքան ժամանումը: Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները:

«Օրինակ՝ մեր այն քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է անցնեն ՊՇՌ-թեստ սահմանը հատելուց առաջ, 48 ժամում», - ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար: