Թորոսյանը ռեֆորմներ իրականացնող նախարար է, դա տեսանելի է բոլորիս․ Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

«Փառք Աստծո, չկա մի հիվանդ, որ բուժում չստանա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ հավելելով, որ համավարակի ընթացքում ապատեղեկատվության հետևանքով՝ փոքր սխալներ եղել են՝ կապված դիմակներ դնել-չդնելու հետ։

Ըստ Ենգիբարյանի՝ դեռ վաղ է գնահատականներ տալ պարետատան կամ կառավարության գործունեությանը։

«Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի աշխատանքին, ապա Թորոսյանը ռեֆորմներ իրակացնող նախարար է, դա տեսանելի է բոլորիս, իսկ նրա քաղաքական հայտարարությունները ճաշակի հարց են»,- նշեց «Իմ քայլի» պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս