Միշտ եմ թիրախ եղել, բայց վարչապետը հատեց բոլոր կարմիր գծերը. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի վիրուսով վարակվելը կառավարության անլրջության հետևանքն է: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ իշխանությունը տապալել  է համավարկի դեմ պայքարի ռազմավարությունը, պատասխանատուները գործել են ոչ կոմպետենտ:

«Հայաստանը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, կառավարության կողմից հակաճգնաժամային որոշումներ ընդունելը վտանգավոր է այլևս: Ավելին՝ Թորոսյանն ասես ոչ թե մեր առողջապահության նախարարը լինի, այլ՝ ԱՀԿ-ի ներկյացուցիչը Հայաստանում»,- ընդգծեց Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է իր նախկին ամուսնու մասին անձնական բնույթի տեղեկություններ հրապարակելուն, ապա պատգամավորը դա պատվեր է որակում՝ իջեցված վարչապետի կողմից:  Վստահ է՝ հերթական անգամ թիրախավորվել է, բայց այս անգամ վարչապետը կարմիր գծեր է հատել:

Մանրամասները՝ տեսանյութում։