«Կորոնավիրուսը ում շունն է» միտքը ոչ թե վիրուսին, այլ շահարկողներին էր վերաբերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով, պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, քանի որ ան կարող է 1.5-2 տարի տևել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պարետատան աշխատանքին գնահատական տալը դեռ վաղ է: Ընդգծեց՝ կորոնավիրուսի դեմ ուղղված դեզինֆորմացիայի պայքարը սխալ ուղղությամբ է գնացել, բայց այս ամենից հետո ավելի զարգացած ու հոգատար պետք է դառնանք:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի մասին ի սկզբանե հայտնած տեսակետին, թե «ում շունն է», կամ «պինցետով հատ-հատ կհանենք», ապա Ավետիսյանն ասաց՝ վարչապետի խոսքը մանիպուլացվել է:

«Կորոնավիրուսը ում շունն է» հայտարարությունը ոչ թե վիրուսին, այլ այն շահարկողներին էր վերաբերում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս