Չեռնոգորիան եվրոպական առաջին երկիրն է, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

Չեռնոգորիան եվրոպական առաջին երկիրն է, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Այս երկիրը թույլատրել է 131 պետություններից օտարերկրացիների մուտքը առանց ինչ- որ սահմանափակումների:

Իրեն գովազդելով, որպես կորոնավիրուսից ազատ երկիր՝ Չեռնոգորիան այսպես փորձում է գրավել եվրոպացի զբոսաշրջիկներին, որոնք հանգստի համար անվտանգ վայր են փնտրում:

Նշենց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: