Արամ Ա. Հաjրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

Այսօր՝ հունիսի 1-ի, առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  եռախոսազրույցում   Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետին ու նրա  ընտանիքին, նաեւ հետաքրքրվել Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես  համաճարակով պայմանավորված խնդիրներով

Վարչապետ Փաշինյանն, ըստ Անթիլիասի տարածած հաղորդագրության, պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ջանքերի մասին,  նաեւ անդրադարձել Հայաստանի տնտեսական դրությանը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու մասնավորապես Լիբանանի դիմագրաված դժվարություններով: Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Կիլիկիո կաթողիկոսության թեմերի եւ Լիբանանի իշխանությունների ձեռնարկած քայլերը։