ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Կուբաթլիից դեպի Խնձորեսկ ճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով 4 զինվորներ մահացել են, կան մի քանի վիրավորներ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության պաշպանության բանակի ծառայողներն ու տեղի ռազմական ոստիկանությունը։
Դեպքի մանրամասները պարզվում են։