«Իրավունք»․ Վատառողջ եմ, այո՛․ ավելին ասել չեմ ցանկանում․ Գևորգ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Thumbnail

«Իրավունք» թերչթը գրում է. «Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: Տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:

Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում