Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6,4 միլիոնի, մահացել է 377,556 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

կորոնա

Հունիսի 2-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,371,696 է, որից 377,556-ը մահացել է, 2,904,958-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,035,777 է, որից 53,405 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,859,323 վարակման դեպք, որից 106,925-ը մահացել է, 615,416-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,136,982 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (529,405 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (414,878 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 286,718 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 4,855, Բրազիլիայում՝ 30,046, Իսպանիայում՝ 27,127:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

Տեսանյութեր

Live

Լրահոս