Խճաքարով բարձված «КамАЗ 6520»-ը անհայտ հանգամանքներում կորցրել է կառավարումը և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

վթար

Հույնիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «КамАЗ 6520» մակնիշի՝ խճաքարով բարձված ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ ձախ ուղղությամբ շրջադարձի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Հովհաննես Խ.-ն և նրա ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

ԱԻՆ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

1
1