«Պատրաստվում ենք կոտրել Covid-19-ի մասին միֆերը». նախկին նախարարն ուղիղ եթերում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

արմեն

Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այդ մասին ֆեյսբուքյան  էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը՝ ժամը 18։00-ն, կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:

Եվ ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։

Կհանդիպենք հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, ուղիղ եթերում։

Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել shushand5@gmail.comCareerCenter@ysmu.org էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել Ձեր հարցերը։

Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը․․․ Միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը:

Լինենք առողջ», - գրում է Արմեն Մուրադյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս