Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը չի մասնակցի ԱԺ արտահերթին․ առաջարկ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտնել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ կառավարության այլ անդամներ ստացել են առաջադրվելու առաջարկ, իսկ ինքը՝ ոչ:

«Նման առաջարկ չի եղել: Իմ անձնական որոշումն է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Եթե լինի կոնկրետ առաջարկ, կոնկրետ պայմաններում, այդ հարցը կարող է քննարկվել»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունը ցանկանա, ընտրությունից հետո կշարունակի պաշտոնավարել: