Ես ու Սասուն Միքայելյանն առաջադրվելու ենք. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Կոտայքի մարզում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է մարզպետը։

Հարցին՝ եթե որոշվի, որ Սասուն Միքայելյանն էլ է նույն ընտրատարածքում առաջադրվում, ինչպե՞ս են մրցակցելու՝ հաշվի առնելով Միքայելյանի ռեյտինգը, ինչպես նար վերջին ժամանակահատվածում շրջանառով ասեկոսեները, ըստ որի՝ իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունները լարվել են,  Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այդ գնահատականները սուբյեկտիվ են, և որ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունները չեն լարվել։ 

«Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածուների միջև կա մրցակցություն, բայց առողջ մրցակցություն, մատնանշեմ անցած տարվա փորձը. մենք ռեյտինգային թեկնածուներով միասին քարոզարշավ ենք անցկացրել»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ ռեյտինգային համակարգով ամեն կուսակցությունը կարող է 5 անձ առաջադրել։

Ինչ վերաբերում է մարզում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի ազդեցությանը, ապա նա ընդգծել է, որ 5 ամիսների ընթացքում ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ ԲՀԿ-ն չեն միջամտել, չեն խանգարել բարեփոխումների ընթացքին, դրանք բացառապես ՔՊ որոշումների արդյունքն են։

«Բարեփոխումների ֆոնին լրջագույն արդյունք արձանագրելու ենք և Կոտայքի մարզի քաղաքացիներն աջակցելու են»,-ասել է մարզպետը՝ հիշեցնելով, որ վարչական ռեսուրս չի օգտագործվելու, բոլոր հաստատությունների ղեկավարները, դպրոցների տնօրենները  նախազգուշացվել են, որ որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ ՔՊ-ին, չփորձեն արջի ծառայություն մատուցել։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս