Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

քաղաքական

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը լիներ Ալիևի փոխարեն, ապա Հայաստանում առկա կորոնավիրուսային իրավիճակի պայմաններից օգտվելով, մի քանի ամսից կհարձակվեր Հայաստանի վրա:

«Բագրատյան Հրանտը «եթերի» ժամանակ ասում ա, եթե ես լինեմ Ալիևի տեղը մի 3-4 ամսից կհարձակվեմ......

Այո էն նույն Բագրատյանը, ով վարչապետ ա աշխատել Հայաստանի, կրկնեմ Հայաստանի.

Ուզում եմ իրա տեսակին փոխանցել, որ արդեն երկու տարիա ինքն ու իր նմանները Հայաստանի ներսում ալիև են աշխատում, նենց որ ինքն արդեն վաղուց էդ տեղում ա, կարա հարձակվի... բայց մի բան մոռանում ա/են, որ թե իրանք, թե ալիևները պարտվել ու պարտվելու են

Հ.Գ. երբ իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան»,-գրել է պատգամավորը:

Տեսանյութեր

Live

Լրահոս