Վարչապետ Փաշինյանը 2 նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

նշանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր որոշում է ստորագրել։

Կարինե Դերենիկի Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ։

Կարինե Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Մյուս որոշումով Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։

Գոռ Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը նույնպես կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: